Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վիրավորել է իր թիմի երկրպագուներին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Լևանտի» հետ հանդիպմանը. տեղեկացնում է Marca-ն:

Հանդիպմանը մարզադաշտում գտնվող որոշ երկրպագուներ դժգոհել են Ռոնալդուի խաղից և սուլել, իսկ Պորտուգալիայի հավաքականի առաջատարն անպարկեշտ խոսք է ասել նրանց, ինչը ֆիքսել են La Sexta հեռուստաընկերության տեսախցիկները: