Ռուսաստանում մարտի 18-ին նշում են Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի եւ Սեւաստոպոլի մտնելու առաջին տարեդարձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Մեզ՝ ղրիմցիներիս համար սա տուն, հարազատ հանգրվան՝ երկրար սպասված վերադարձի տոնն Է: Ռուսաստանը պաշտպանեց ինքնորոշման, պատմական հայրենիքի հետ միասնության մեր օրինական իրավունքը»,- ասել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն իր շնորհավորանքի խոսքում:

 

Ղրիմի Հանրապետությունում մարտի 18-ը պաշտոնապես հայտարարված Է տոն՝ Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորման օր, եւ հայտարարված Է ոչ աշխատանքային: Ամբողջ օրվա ընթացքում Սիմֆերոպոլում, Յալթայում, Եվպատորիայում, Թեոդոսիայում եւ մյուս քաղաքներում տեղի կունենան տարբեր ակցիաներ եւ ֆլեշ-մոբեր, իսկ երեկոյան Ղրիմի մայրաքաղաքում կկայանա մեծ համերգ ռուսական Էստրադայի աստղերի մասնակցությամբ:

 

Սեւաստոպոլում տոնը պաշտոնապես անվանել են Ռուսաստան վերադարձի օր, քաղաքի Օրենսդիր ժողովի որոշմամբ այն նույնպես հանգստյան օր Է հայտարարված: