Microsoft կորպորացիան որոշել Է հրաժեշտ տալ իր հռչակավոր բրենդին՝ Internet Explorer բրաուզերին: Այն կփոխարինվի նոր բրաուզերով, որը կմտնի կորպորացիայի Windows 10 գործառնական համակարգի լրակազմի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին: «Բրենդից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարությունն Ատլանտայում Microsoft-ի ամենամյա խորհրդաժողովում արել Է վերջինիս շուկայավարման բաժնի ղեկավար Քրիս Քապոսելան»,- հաղորդել Է US Today թերթը:
«Մենք այժմ աշխատում ենք նոր բրենդի եւ Windows 10-ի համար մեր նոր բրաուզերի վրա,- մեջբերում Է հրատարակությունը Քապոսելայի խոսքը:- Մենք կշարունակենք սպասարկյալների համար պահպանել Explorer-ը, բայց կունենանք նաեւ նոր բրաուզեր Project Spartan կոդային անվանումով: Մենք դեռ պետք Է դրա համար անվանում ընտրենք»:
Մասնագետների խոսքով՝ Microsoft-ի նոր բրաուզերը կհիշեցնի Google ընկերության՝ Համացանցի օգտատերերի շրջանում բացառիկ ժողովրդականություն վայելող Chrome բրաուզերը: Նրանք նաեւ նշում են, որ Microsoft-ի նոր բրաուզերի աշխատանքի արագությունն զգալիորեն մեծացված Է Internet Explorer-ի համեմատությամբ: Միաժամանակ հայտարարվել Է, որ Windows 10 նորագույն գործառնական համակարգը կգործարկվի ամռանը 190 երկրներում աշխարհի 111 լեզուներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: