Ֆրանսիայի հարավ - արեւմուտքի Ժիրոնդայի դեպարտամենտում իրավապահ մարմինները հինգ մանուկների սառեցված մարմիններ են գտել ընտանեկան զույգի տանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Figaro թերթին, մարտի 19-ի առավոտյան ոստիկանությանը դիմել Է 40-ամյա մի տղամարդ, որն իր տանը նորածին երեխայի մարմին Է գտել սառնարան-պայուսակում: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները սառնախցիկում հայտնաբերել են եւս չորս մանուկների մարմիններ:

 

Երեխաների մայրը, որը 35 տարեկան Է, «հավանաբար, բեռից ազատվել Է իր տանը: Նա հոսպիտալացվել Է Բորդոյի հիվանդանոցում՝ գինեկոլոգ-բժիշկների եւ հգեբույժների հետազոտում անցնելու համար»: Ինչպես նշում Է թերթը, ավելի վաղ կնոջ մոտ հոգեկան հիվանդություններ չեն ախտորոշվել:

 

RTL ռադիոկայանի տվյալներով՝ քննիչներն արդեն զրուցել են երեխաների հոր հետ, որն այժմ հանդես Է գալիս որպես վկա: Ինչպես գրում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, ընտանեկան զույգն ավելի վաղ երբեք օրենքի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Ընտանիքում մեծանում են 13 եւ 15 տարական եւս երկու երեխաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: