Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել Է իր նոր ընկերուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, որը Հինգերորդ հանրապետության ղեկավարի եւ նրա նախորդ ընկերուհու բաժանման պատճառ դարձավ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով 20minutes պորտալին, մարտի 5-ին Օլանդին եւ Գայեին միասին տեսել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժյուլիեն Դրեյի ծննդյան օրվա կապակցությամբ կայացած միջոցառմանը: Այսպիսով, նախագահի եւ դերասանուհու համատեղ այցելությունը դարձել Է զույգի առաջին հայտնվելը հանրության առջեւ:
Միեւնույն ժամանակ, գրում Է պորտալը, ավելի վաղ զույգին քանիցս տեսել են միասին, մասնավորապես, Ելիսեյան պալատի փակ երեկույթների ընթացքում, որոնց հրավիրված են եղել դերասանուհու մտերիմները:
2014 թվականի հունվարին Closer տաբլոիդը հրապարակել Էր նյութ՝ լուսանկարներով, որոնք նախագահի եւ Գայեի սիրային կապի ապացույցներ Էին դարձել: Որոշ ժամանակ անց պետության ղեկավարը հայտարարեց իր նախորդ սիրուհու՝ լրագրողուհի Վալերի Թրիերվեյլերի հետ հարաբերությունները խզելու մասին: Նախագահը նրա հետ ամուսնացած չԷր, բայց 2007 թվականից Թրիերվեյլերը նրա մշտական ուղեկիցն Էր: Ֆրանսիայում նրան անվանում Էին առաջին տիկին, նա նախագահին ուղեկցում Էր պաշտոնական միջոցառումների եւ պետական այցերի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: