Թեեւ Ասլան Ուսոյանի' Դեդ Հասանի մահվանը, հակառակորդ կլանի ներկայացուցիչները չեն կարողանում հանգիսստ քնել: Սուխումում Աստամուր Գուլիի սպանությանը հաջորդել է Ռուֆաթ Նասիբովի (Ռաֆո Գյանջինսկի) սպանությունը, ով ադրբեջանցի «քրեական հեղինակություններից» է:
Հանցագործությունը տեղի է ունեցել հունվարի 29-ի գիշերը, սակայն սպանվածի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել:
Նշենք, որ հունվարի 16 –ին Դեդ Հասանի սպանությունից հետո, վրացական կլանն իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունը եւ սկսել թելադրել կոնֆլիկի կարգավորման պայամանները: Մասնավորապես, Սուխումի-թբիլիսյան ընդդիմությունն անհապաղ բանակցություններ է պահանջել Դեդի Հասանի կլանի վերնախավի հետ' ի դեմս Թիմուր Սվերդլովսկու: Սակայն վերջինս, պատճառաբանելով Դեդ Հասանի քառասունքը, խուսափել է հանդիպումից:
Միաժամանակ, տեղեկատվություն էր հայտնվել, որ Գելա Կարդավան Հունաստանում Դեդ Հասնին հավատարիմ «հեղինակությունենրի» է հավաքում' հետագա գործողությունների ռազմավարություն մշակելու համար, գրում է «Криминальная Россия»-ն:
Նշվում է, որ եթե Աստամուր Գուլիի սպանությունը հնարավոր է նաեւ ուղղակի կապ չունենար մոսկովյան միջադեպի հետ, ապա Ռաֆո Գյանջինսկու սպանությունը, ավելի շուտ, վրեժխնդրություն է Դեդ Հասանի մահվան համար: Հաշվի է առնվում այն, որ Ուսոյանի սպանության մեղավոր է համարվում «օրենքով գող» Ռովշան Ջանիեւը, եւ նրա սանիկ Գյանջինսկու սպանությունը վրեժխնդրության տրամաբանույթան մեջ է: Ի դեպ, վերջինս համարվում էր Ռովշանի հաստիքային քիլերը: