«Իսլամական պետության» ծայրահեղականները կազմակերպել են իրենց նախկին կողմնակիցների զանգվածային սպանությունը, ովքեր փորձել են փախուստի դիմել ռազմի դաշտից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Մահապատժի է ենթարկվել 18 մարդ:

 

Գրոհայինները պարզել են, որ խմբավորման անդամները որոշել են հանձնվել քրդական ինքնապաշտպանական խմբերին:

 

Նախկինում սպանվել է 23 զինյալ, ովքեր հրաժարվել են քրդերի դեմ պայքարելուց, սակայն 10 ծայրահեղականի հաջողվել է անցնել հակառակորդների կողմը: