Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը, որ Բարաք Օբաման կապ ունի է Ուեյմանալոյում (Հավայան կղզիներ) թանկարժեք առանձնատան գնման հետ: Այս մասին գրել է Daily News թերթը:

 

«Նախագահը գործարքին մասնակից չէ»,- լրագրողներին ասել է Էռնեստը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահը կարող էր Ուեյմանալոյում բազմամիլիոնանոց առանձնատուն ձեռք բերել: Տան և դրա հարակից տարածքի հնարավոր գնման մասին շշուկները հայտնվել են մոտ 2 շաբաթ առաջ: