Երեսունից ավելի ծագումով ադրբեջանցիներ «գրավել են» Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը եւ այնտեղ զբաղվում են հանցավոր գործունեությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Նովոստի Սիբիրի» լրատվական գործակալութունը' հղում կատարելո վ Բուրյաթիայի կառավարության պաշտոնյա Պյոտր Մորդովսկիին:
Գործակալությունը հաղորդում է, որ միայն վերջերս են Բուրյաթիայի պաշտոնական անձինք իմացել այդ գյուղի մասին, որին վախի մեջ են պահում ադրբեջանցիները:
Մորդովսկին Բուրյաթիայի կառավարության' իրավապահ մարմինների հետ փոխգործակցության ղեկավարի տեղակալին հայտնել է հետեւայլը. «Մեկ ամիս առաջ ինձ մոտեցել է Ուլան Ուդեի մոտ գտնվող մի գյուղական համայնքի ղեկավար եւ հայտնել է, որ իրենց գյուղում 30 ազգությամբ ադրբեջանցիներ են կուտակվել, որոնք զբաղվում են հանցավոր գործունեությամբ' տիրանալով ամեն ինչի: Սակայն, տեղաբնակները վախից իրավասու մարմիններին այդ մասին չեն հայտնել: Անգամ գյուղի ղեկավարը բացահայտել է խնդիրը, հավանաբար, այն պատճառով, որ այդ պաշտոնում ընտրվել է բոլորվին վերջերս»:
Գործակալությունը հաղորդել է, որ Բուրյաթիայի ղեկավարությունը եւ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ են ձեռնարկում հանցագործ ադրբեջանցիների դեմ: