armsport.amՄադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս առաջատար լինել:
Պրիմերայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում:
«Անկեղծ ասած, չեմ սիրում առաջատար լինել: Սակայն փորձում եմ ինձ վրա վերցնել պատասխանատվությունը, դա ճիշտ է: Իմ դիրքի պատճառով դա միշտ այդպես էր: Խաղային ոճիցս բխում է գնդակի վերահսկումը»,- Կրոսի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: