Պրիմերայի 28-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» (2:1) հանդիպմանը ներկա է եղել 98 760 հանդիսական:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Կլասիկոն ավելի շատ հանդիսական է ունեցել, քան Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի բոլոր հանդիպումները միասին վերցրած:
«Կամպ Նոու» մարզադաշտում ներկա է եղել 98 760 հանդիսական, իսկ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրն, ընդանուր առմամբ, ունեցել է 61 378 հանդիսական:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո, կատալոնացիներն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղուսակը գլխավորում են 68 միավորով՝ մադրիդցիներին գերազանցելով 4 միավորով: