15 տարվա ընթացքում ավելի քան կրկնակի ավելացել եւ 68 տոկոսի հասել այն ռուսաստանցիների թիվը, ովքեր իրենց երկիրը համարում են մեծ տերություն: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակել Է «Իզվեստիա» թերթը:

 

 

1999 թվականին քաղաքացիների ընդամենը 31 տոկոսն Էր Ռուսաստանը համարում մեծ տերություն, իսկ մեծամասնությունը (65 տոկոսը) այդպես չԷր կարծում: Այս տարի, ընդհակառակը, հարցման մասնակիցների մեծ մասն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը մեծ տերություն Է, իսկ այլ տեսակետ Է պաշտպանում բնակչության մեկ երրորդից պակաս մասը (27 տոկոսը):

 

 

Ինչպես հրատարակությանը հայտարարել Է «Լեւադա կենտրոնի» սոցիոլոգ Կարինա Պիպիան, այն ռուսաստանցիների թիվը, ովքեր հավատում են, որ իրենց երկիրը մեծ տերություն Է, դեռ անցյալ տարվա նոյեմբերին Էր հասել 68 տոկոսի եւ չի փոխվել. սա առավելագույն ցուցանիշն Է ուսումնասիրությունների բոլոր տարիների ընթացքում:

 

 

Ըստ սոցիոլոգների տվյալների, ռուսաստանցիներն առաջվա պես ավելի շատ են պաշտպանում Արեւմուտքի երկրների հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի հետագա զարգացման քաղաքականությունը (60 տոկոս), քան դրանց կրճատումը (29 տոկոս): Սակայն ավելի վաղ Արեւմուտքի երկրների հետ մերձեցման օգտին նկատելիորեն ավելի հաճախ Էին արտահայտվում՝ օրինակ՝ 2000 թվականին այդ մասին հայտարարում Էր հարցվածների 76 տոկոսը:

 

 

Յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին (35 տոկոսը) այն կարծիքն Է հայտնել, որ վերջին կես տարվա ընթացքում արտասահմանում սկսել են երկրից ավելի շատ վախենալ: Սակայն, հարցվածների մեծ մասն (63 տոկոսը) կարծում Է, որ այժմ Ռուսաստանին սպառնում են բազմաթիվ արտաքին ու ներքին թշնամիները (համեմատության համար նշենք, որ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր 42 տոկոս): Եվ միայն բնակչության քառորդ մասն Է (23 տոկոսը) թշնամիների մասին խոսակցությունները համարում իշխանության կողմից բնակչության ուշադրությունը շեղելու միջոց (2007 թվականին՝ 30 տոկոս):

 

 

Հարցվածների մեծամասնությունը (68 տոկոս) հավատում Է, որ Ռուսաստանը նշանակալի դեր Է խաղում միջազգային խնդիրների լուծման գործում: Բնակչության գրեթե քառորդ մասը (24 տոկոսը) այն կարծիքին Է, որ երկրի դերն այնքան Էլ կարեւոր չԷ, եւ միայն 5 տոկոսն Է կարծում, որ այն երկրորդական Է: Ավելի վաղ անցկացված հարցումներում միջազգային ասպարեզում Ռուսաստանի կարեւոր դերը ավելի քիչ են նշել՝ 2010 թվականին՝ 62 տոկոս, իսկ 2011-ին՝ 51 տոկոս:

 

Հարցմանը 1,6 հազար մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: