Եվրամիության տեսչական մարմինները 2014 թվականի արդյունքներով վաճառքում հայտնաբերել են սպառողների համար վտանգավոր ավելի քան 2,4 հազար անուն ապրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի զեկույցում: Վնասակար արտադրանքի հիմնական մասը Եվրոպա Է գալիս Չինաստանից, հաղորդել Է Deutsche W elle-ն:

 

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ վաճառքում եղել Է 2 հազար 435 անուն ապրանքներ, որոնք անվտանգ չեն եղել սպառողների համար: Այդ քանակի վնասակար արտադրանքը, որը գրանցվել Է Եվրոպայի RAPEX տեղեկատվության շտապ փոխանակման համակարգում, հայտնաբերվել Է 12 տարվա տեսչական ստուգումների ընթացքում առաջին անգամ:

 

Վաճառքից հանվել են մեծ քանակությամբ խաղալիքներ (դեպքերի 28 տոկոս), ինչպես նաեւ տեքստիլ արտադրանք, հագուստի եւ զարդարանքի առարկաներ (23 տոկոս):

 

Հայտնաբերված բոլոր վատորակ ապրանքների ավելի քան մեկ քառորդը կարող Է վերք հասցնել սպառողին: Մոտավորապես այդքան արտադրանք Էլ կրում Է քիմիական այրվածքի վտանգ: Արտադրանքի շուրջ 12 տոկոսը կարող Է հանգեցնել շնչահեղձության կամ հոսանքի հարվածի: Եվրոպայի տեսչական մարմինների հայտնաբերած շատ խաղալիքներ երեխաների մոտ առաջացնում են մաշկի գրգռում, իսկ որոշ զարդեր պարունակում են առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ:

 

Վտանգավոր ապրանքների ցանկում այլ բաների թվում հիշատակվում են Էլեկտրասարքեր, ձեռքի հեռախոսների համար աքսեսուարներ եւ նույնիսկ ավտոմոբիլներ:

 

Վատորակ արտադրանքի մեծ մասը նախկինի պես, մատակարարվում Է Չինաստանից. ինչպես եւ 2013 թվականին, անցյալ տարի վաճառքի համար արգելված բոլոր իրերի 64 տոկոսը եղել Է չինական արտադրության ապրանք:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սպառողի համար սպառնալիք են ներկայացնում նաեւ 296 տեսակի ապրանքներ, որոնք պատրաստվել են Գերմանիայում, ըստ որում խնդրահարույց արտադրանքի մեջ Եվրոպայի երկրների ընդհանուր բաժինը 14 տոկոս Է: Ոչ անվտանգ արտադրանքի շուրջ 3 տոկոսն արտադրվել Է Թուրքիայում:

 

RAPEX-ի համակարգին ներկայում մասնակցում Է 31 պետություն. Եվրամիության բոլոր երկրները, գումարած Իսլանդիան, Լիխտենշտայնը եւ Նորվեգիան: