Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն սկսել է աշխատել Germanwings ավիաընկերությունում 2013 թվականից և ունեցել է 630 թռիչքային ժամ: Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Lufthansa-ի ներկայացուցչին:

 

 

Ավելի վաղ, Germanwings-ի (Lufthansa-ի դուստր ընկերության) ներկայացուցիչները հաղորդել են, որ օդանավի կապիտանն աշխատել է ընկերությունում ավելի քան 10 տարի: Նա ունեցել է ավելի քան 6 հազար թռիչքային ժամ: