Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոս անդրադարձել է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին և նշել. «Հուսով եմ՝ կտեսվենք մարտի 28-ին՝ այդ մեծ իրադարձությանը»:
Ստորև ներկայացնում ենք Կարլոսի տեսաուղերձը:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցելու են 80-90-ականների աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլային աստղերի թիմերը։
Խաղին մասնակցելու համար Երևան են ժամանելու Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը, Մարկո Մատերացին, Ջենարո Գատուզոն, Ֆրանկո Բարեզին և այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:
Խաղը բարեգործական բնույթ է կրում. խաղից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամին:
«Աշխարհի» և «ԽՍՀՄ»-ի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսից հետո՝ 15 րոպեանոց ընդմիջման ընթացքում կներկայացվի համերգային ծրագիր. հատուկ հյուր՝ Վախթանգ Կիկաբիձե:
Կցուցադրվեն գունեղ պարային համարներ, ելույթ կունենա «Բերդ» պարային համույթը:
Հանդիպման ավարտից հետո սիրված երգեր կկատարի Թաթա Սիմոնյանը:
Տոմսերի արժեքը՝ 500-1000 դրամ: