Պատկերացնո՞ւմ եք, ես կարողանայի պատկերացնել Հայաստանի ապագան ու այդպես ապրեի, ոչ մեկի ոչինչ չասեի: Այսպես «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, արձաֆանքեց դերասան, շոումեն Հովհաննսես Ազոյանը:

 

 

«Եթե մենք ուզում ենք Հայաստանը լավ ապագա ունենա, ապա մենք պետք է այսօրվանից սովորենք անգլերեն լեզու, սա իմ խորհուրդն է, սովորեք լեզու որպեսզի խոսեք աշխարհի հետ: Մեր խնդիրն այն է , որ մենք չունենք լեզու, և չենք կարողանում հաղորդակցվել աշխարհի հետ: Եթե մեր երկրի նախագահը անգլերենին լավ տիրապետի, նա կկարողանա մեր երկրի խնդիրենրը ճիշտ և էմոցիոնալ մատուցել աշխարհին»,- ասաց Ազոյանը:

 

 

Դիտարկմանը, որ մենք արդեն ԵՏՄ-ի անդամ ենք, անգլերենն այնքան էլ կարծես կարևոր չէ, անհրաժեշտ է ռուսերենին տիրապետել, Ազոյանն ասաց. «Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ ես չեմ կարծում, որ ԵՏՄ-ն ապագա ունի»:

 

 

Անդրադառանալով նաև ներքաղական զարգացումներին, իշխանափոխության անհրաժեշտությանը, և հարցին, պատրա՞ստ է Հովհանես Ազոյանը ակտիվ պայքարի, Ազոյանն ասաց. «Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, մենք բոլորոս մի նավի մեջ ենք: Մենք չենք կարող իշխանությանը փոխել և բերել այնպիսի մի իշխանություն, որը կկարողանա փոխել, հարթեցնել իրավիճակը: Ես կարծում եմ մենք բոլորս պետք է փոխվենք: Մենք պետք է բառիս բուն իմաստով փոխվենք, դա կլինի իշխանափոխվենք, ընդդիմադիրափոխվենք, մենք պետք է փոխվենք, մեր մոտեցումները, մտածելակերպը, մենթալիտետը պետք է փոխենք»:

 

 

Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Ժիրայր Սեֆիլյանի՝ ապրիլի 24-ին նախաձեռնած ակցիայի մասին Ազոյանն ասաց. «Ես իսկապես շատ հարգում եմ Ժիրայր Սեֆիլյանին: Նա հայրենասեր է, նույնիսկ ավելին քան պետք է լինել հայրենասեր: Շատ կարևոր է, որ ինչ-որ նախաձեռնում ես, կրես դրա պատասխանատվությունը: Ինչ-որ գաղափար նախաձեռնել բոլորս կարող ենք, սակայն դրա պատասխանատվությունը պետք է կրես, որովհետև քո հետևից տանում ես մարդկանց բազմություն, այդ բեռի ծանրությունը պետք գիտակցես: Եթե նա գիտակցում է, ինքը գիտի, ինքը լավ գիտի: Ակցիա է դա, մարդը դեմ է իշխանություններին, արտահայտում է իր կարծիքը, թող անի, բայց պետք է ամեն ինչ հաշվի առնել»: