Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանը չեղյալ է հայտարարում բոլոր չվերթները՝ էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

 

Բոլոր ժամանող չվերթները վերաուղղվում են այլ օդանավակայաններ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավակայանն աշխատում է էներգիայի պահուստային աղբյուրներով:

 

 

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները տեղի են ունեցել ուրբաթ օրը Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում և մոտակա շրջաններում: TenneT էներգետիկ օպերատոր ընկերության տվյալներով' վթարի պատճառը դարձել է էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը: