Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին' ժամը 14.40-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էստոնական փողոցում գտնվող դաշտի դիմացի աղբամանների մոտ փամփուշտներ է թողել: Մեկնած խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տ/չ 220 փամփուշտ և թիթեղյա տարայով զինամթերք: