Ավելի քան 1,2 մլն մարդ է գնացել վերջին հրաժեշտը տալու Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Չորս օրվա ընթացքում 415 հազար մարդ է այցելել Սինգապուրի խորհրդարանի շենքը, որտեղ գտնվել է Լի Կուանի դին: Եվս 850 հազար մարդ էլ այցելել է վերջին հրաժեշտի հատուկ վայրեր, որտեղ սգո արարողություններ են իրականացվել:
Ըստ աղբյուրի՝ տասնյակ հազարավոր մարդիկ 10 ժամ շարունակ կիզիչ արևի տակ հերթ են կանգնել՝ խորհրդարան մուտք գործելու համար: Եկածների թվում են եղել նաև հղի ու հաշմանդամ մարդիկ, մարդիկ՝ երեխաների հետ: