Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: «Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա արդբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձնից ներողություն խնդրեց' հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրեբջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- ասաց Հայրապետյանը: Նա կարծում է, որ սպորտը պետք է «մաքուր» պահել քաղաքականությունից: