Բաքվում անհանգստացած են Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆանազիսի այսօր Մոսկվա կատարած պաշտոնական այցով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org կայքը:

 

 

Հույն նախարարը, ով Մոսկվա է այցելել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հրավերով, իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսությունից մինչեւ էներգետիկայի ոլորտում համագործակցություն հարցերի մեծ փաթեթ:

 

 

Պ.Լաֆանազիսը ծրագրում է հանդիպել նաեւ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Նա ծրագրում է հանդիպումներ ունենալ ՌԴ կառավարության որոշ անդամների եւ խորհրդարանական ուժերի հետ եւս:

Պ.Լաֆանազիսը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ հասնել հունական կողմի նկա

 

տմամբ տուգանքների վերացմանն այն դեպքում, եթե Հունաստանը քիչ քանակությամբ գազ գնի, քան նախատեսված է ՌԴ հետ պայմանագրով: Հույն նախարարը մտադիր է նաեւ հասնել Հունաստանին վաճառվող ռուսաստանյան գազի գնի նվազեմանը:

 

 

Կողմերը պետք է քննարկեն նաեւ Աքսել գետի վրա ռուսաստանյան կողմից երկու ՀԷԿ-երի կառուցման հարցը. դրանք ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով Հունաստանի սահման հասցնող Անդրադրիատիկ գազատարի (TAP) նախագծի բաղկացուցիչ մաս են:

 

 

Այդ այցի հետ կապված՝ Բաքվի անհանգստության պատճառն այն է, որ Հունաստանում ձախ արմատական ընդդիմության իշխանության գալուց հետո կոմունիստ Պ.Լաֆանազիսը հայտարարել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից հունական գազաբախշիչ DESFA ցանցը գնելու վերաբերյալ պայմանագիրը վերանայելու հնարավորության մասին: Նա նաեւ հայտարարել էր Ադրբեջանի հետ TAP նախագծի վերանայման անհրաժեշտության մասին: Պ.Լաֆանազիսն այն ժամանակ հայտարարել էր, որ պետք է մեծացնել TAP-ով Հունաստանով գազի տարանցման վճարը:

 

 

Հունաստանի կառավարության անդամի այդ հայտարարությունները Բաքվում դիտարկում են որպես Մոսկվայի ազդեցությամբ արված, ինչով, ՌԴ-ն իբր ցանկանում է «Գազպրոմ»-ի համար պահպանել եվրոպական շուկան եւ խոչընդոտել այլընտրանքային աղբյուրներից այդ շուկա գազի մուտքը: