ffa.am  Ապրիլի 3-ին և 5-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 31-ից ապրիլի 5-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: