Արգենտինայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած մեծ ներդրման համար Արգենտինայի ԱԳ նախկին նախարար Խորխե Տայանան ՀՀ նախագ ահի որոշմամբ պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrenaArmenia.com.ar-ը, մեդալը Տայանային հանձնել է Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը:
Արգենտինայի ԱԳ նախկին նախարարը շեշտել է, որ շոյված է նման պատվից եւ իր որոշումներում եղել է անկեղծ՝ առաջնորդվելով մարդասիրական մղումներով: Նա նշել է նաեւ, որ իր համար անչափ կարեւոր է նման պարգեւի արժանանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:
Արգենտինայում Հայկական մշակութային կետրոնի նախագահ Ուգո Կույումջյանն էլ կարեւորել է հանգամանքը, որ Տայանան որեւէ կերպ չտրվեց թուրքական ճնշումներին եւ իր առաքելությունը շարունակեց մինչեւ վերջ: