Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Նշված քաղաքական գործիչներից ո՞ւմ եք տեսնում ընդդիմության առաջնորդի դերում»:

 

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 43%-ը (1520 ձայն) ընդդիմության առաջնորդի դերում նշված մասնակիցներից և ոչ մեկին չի տեսնում:

 

Հարցվածների 32%-ը (1116 ձայն) ընդդիմության առաջնորդ է համարում Նիկոլ Փաշինյանին, 12%-ը (442 ձայն)՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 11%-ը (414 ձայն)՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

1-ական տոկոսի համար ընդդիմության առաջնորդի դերում է հանդես գալիս Արթուր Բաղդասարյանը (53 ձայն) կամ Վարդան Օսկանյանը (51 ձայն):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3596 մարդ: