ՀՀ կառավարությունը հաստատեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին' զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հարությունյանն այլ աշխատանքի է նշանակվելու:

 

Կառավարության նիստի օրակարգում է մեկ այլ որոշման նախագիծ, ըստ որի՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:

 

Հարությունյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2014 թվականի մայիսի 8-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: