ՀՀ կառավարության որոշմամբ' Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Գուլոյանը ծնվել է 1979 թվականին, ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին շնորհավորեց Գուլոյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Կառավարության նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատվել էր Արամ Հարությունյանը՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: