ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյան պատճառով՝ ամերիկուհին ծննդաբերել է հենց ավտոմեքենայում: Այս մասին հայտնել է NBC News-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում:

 

Ծննդկանին օգնել է խցանման մեջ հայտնված բուժքույրը: Բժիշկների թիմը ծննդկանին է հասել 10-15 րոպե անց և տեղափոխել հիվանդանոց: Կինն ու իր որդին իրենց լավ են զգում:

 

Նշվում է, սա առաջին դեպքը չէ, երբ Օբամայի ավտոշարասյունը խանգարում է հղի կնոջը ժամանակին հայտնվել ծննդատանը: Անցած տարվա հուլիսին համանման դեպք էր տեղի ունեցել Լոս Անջելեսում: