Շվեյցարական Բեռն քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ բողոքի մեծ ցույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, ցույցն անցկացվելու է «1915-2015. ժխտողականության 100 տարի. Բավական է» խորագրով:

 

Ցույցը նվիրված է լինելու Հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանության ճաբաչմանն ու զոհերի ոգեկոչմանը: