Բրիտանացի երգչուհի եւ ապագա տիեզերական զբոսաշրջիկ Սառա Բրայթմանն այս շաբաթ վարժանքներ Է արել անկշռելիության պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է իր կայքում: Երգչուհին այդ վարժանքները համարում Է զարմանալի: Ի հաստատումն իր խոսքի, Բրայթմանը Է զետեղել Է լուսանկարներ, որոնք արվել են Իլ-76ՄԴԿ ինքնաթիռ-լաբորատորիայի ներսում:
Ինքնաթիռն իրենից ներկայացնում Է թռչող լաբորատորիա, որը մշակվել եւ ստեղծվել Է Իլ-76ՄԴ սերիական փոխադրական օդանավի բազայի վրա: Այն նախատեսված Է կարճաժամկետ անկշռելիության եւ նվազեցված կշռելիության ռեժիմներում, ներառյալ Լուսնի եւ Մարսի ձգողականությունը, թռիչքներ կատարելու համար:
Սառա Բրայթմանը պատրաստվում Է տիեզերք ուղեւորվել սեպտեմբերի 1-ին: Եթե նրա ծրագրերն իրականանան, նա կդառնա ութերորդ տիեզերական զբոսաշրջիկը: Ապագա թռիչքը նրա վրա նստել Է մոտավորապես 52 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: