Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Գրանադայի» դեմ խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հանդիպմանը գնդակի հարված ստացած փոքրիկ երկրպագուին:
Գնդակը դիպել էր փոքրիկին, երբ «Գրանադայի» ֆուտբոլիստը հարվածել էր Կասիլյասի պաշտպանած դարպասին:
Հիշեցնենք, որ մադրիդցիները մրցակցին հաղթել էին 9:1 հաշվով: