Թուրքիայի նախագահական պալատի համար արված ծախսերի շուրջ խոսակցությունները շարունակվում են: Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը հրապարակել է նախագահական պալատի դռների արժեքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:

 

 

Ըստ հրապարակված տվյալների' պալատում կա երկփեղկ 170 դուռ: Դրանք ունեն 2 մետր լայնություն և 3,40 մետր երկարություն: Այս դռներից յուրաքանչյուրն արժի 170 հազար թուրքական լիրա, իսկ դրանց ընդհանուր արժողությունը կազմում է 25 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 9 միլիոն 740 հազար ԱՄՆ դոլար): Ճարտարապետների պալատի տվյալներով' միակողմանի բացվող դռները պալատում 450-ն են: Համաձայն նրանց հրապարակած տեղեկատվության' նախագահական պալատի բոլոր դռների արժողությունը միասին վերցրած կազմում է մոտ 100 միլիոն թուրքական լիրա (շուրջ 39 մլն ԱՄՆ դոլար):

 

 

Ճարտարապետների պալատի ներկայացուցիչները, հայտնելով այս տվյալները, փաստել են, որ այս ամբողջ գումարը կբավարարի 40 հազար ուսուցիչների աշխատավարձը վճարելու համար: