Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են արեգակնային ակտիվության՝ նախկինում անհայտ երկամյա ցիկլ (տասնմեկամյա ցնկլի հետ մեկտեղ): Այն կապված Է լուսատուի խորքից մակերեւույթ հուժկու մագնիսական դաշտերի արձակման հետ: Միմյանց վրա երկու ցիկլերի վերադրվելու դեպքում առաջանում են Երկրի համար առավել վտանգավոր արեգակնային խռովումները: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Communications հանդեսում:

 

 

Գիտնականները պարզել են, որ ինտենսիվ ակտիվության գոտիներն անկախ կերպով առաջանում են Արեգակի հյուսիսային եւ հարավային կիսագնդերում, ընդ որում ակտիվությունը 11 ամիս աճում Է, իսկ հաջորդ 11 ամիսներին՝ նվազում:

 

Արեգակի խորքերից մագնիսական «վառելիքի» ցայտումները հանգեցնում են լուսատուի պսակի՝ մթնոլորտի արտաքին շերտի աղետալի ապակայունացման: «Այդ արտանետումներն են պատասխանատու հուժկու փոթորիկների եւ զանգվածի պսակային արտանետումների 95 տոկոսի համար»,- պնդում Է հոդվածի հեղինակ Սքոթ Մակինտոշը:

 

 

Հետազոտողները հուսով են, որ իրենց հայտնագործությունը կբարելավի Երկրագնդի մագնիսական փոթորիկների կանխատեսումների որակը (որոնք հանգեցնում են կապի, տիեզերանավերի նավիգացիոն համակարգերի խախտումների եւ նույնիսկ Էներգետիկական համակարգերի վթարների):