Հայաստանյան բանկերը անկում են գրանցել տնտեսության վարկավորման ոլորտում: Փետրվարին ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը նվազել է շուրջ 0,7 տոկոսով:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ամսվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 2 տրլն 119 մլրդ 840 մլն դրամ: Ընդ որում, արտարժութային վարկերի ծավալը կազմել է 1 տրլն 272 մլրդ 93 մլն դրամ կամ վարկային պորտֆելի 63 տոկոսը:

 

 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' բանկերի երկարաձգված վարկերի ծավալը փետրվարին կազմել է 129 մլրդ 529 մլն դրամ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը' 37 մլրդ 525 մլն դրամ:

 

 

Հայաստանյան բանկերում փետրվարի դրությամբ սպասարկվում է շուրջ 2 մլն 24 հազար 800 հաճախորդ: Բանկերում ընթացիկ և ժամկետային հաշիվների քանակը կազմել է ավելի քան 3 մլն 896 հազար 400: