Հայտնի փաստ է, որ Հայաստանում ամեն ինչ վերահսկվում է իշխանության բարձրագույն մարմինների կողմից: Բացառություն չէ ջերմոցային տնտեսությունների բիզնեսը, որը վարչապետի անմիջական վերահսկողության տակ է գտնվում, ավելին, Հովիկ Աբրահամյանը ամեն ինչ անում է՝ մյուս տնտեսվարողների համար խոչընդոտներ ստեղծելու և ոլորտը մոնոպոլիզացնելու համար:Առավել մանր տնտեսվարողների արտադրանքի վաճառքը արհեստականորեն կասեցվում է այնքան, որ ապրանքը էժանանա և ստիպված լինեն շատ էժան գներով վաճառեն մոնոպալիստներին:

 

Խոսենք փաստերով. թիվ մեկ ջերմոցային տնտեսությունը, որը զբաղեցնում է 4600 քառ. մետրտարածք և գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող ՛՛Արարատ Վինկոն՛՛ ՍՊԸ գործարանի տարածքում, պատկանում է նույն գյուղում գրանցված, ԱԺ նախկին պատգամավորՋոնիկ Արգամի Աբրահամյանին: Այստեղ աճեցվում է քաղցր և կծու պղպեղ:

 

Թիվ երկու ջերմոցային տնտեսությունը՝ մոտ 5720 քառ. մետր և մոտ 1530 քառ. մետր, նույնպես գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղում և գրանցված է նույն գյուղի բնակիչ, ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ մասի աշխատակից Արայիկի անունով, ով հանդիսանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ոչ հարազատ հորաքրոջ որդին: Ըստ տեղեկությունների՝ աճեցվում է լոլիկ և ծաղիկ: Տնտեսությունը գտնվում է Ջրաշեն - Նորաշեն ավտոճանապարհին:

 

Թիվ երեք ջերմոցային տնտեսությունը, որն զբաղեցնում է մոտ 2500 քառ. մետր տարածք գտնվում էԱրարատի մարզի Մխչյան գյուղում, և մոտ 1260 քառ. մետր ջերմոցային տնտեսություն՝ պոլիէթիլենային ծածկոցով, գրանցված են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդի Արմեն Ռաֆիկի Աբրահամյանի անունով: Ըստ տեղեկությունների՝ աճեցվում են լոլիկ և ծաղիկ: Գործում էԱրարատի մարզի Մխչյան գյուղի Մայիսյան փողոցի թիվ ութ տանը:

 

Թիվ 4, 5 և 6 ջերմոցային տնտեսությունները՝ ընդհանուր մոտ 9430 քառ. մետր, գտնվում են նույն Մխչյան գյուղում և գրանցված են Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Արման Նորիկի Գևորգյանի անունով, ով հանդիսանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգորի եղբոր որդին: Աճեցվում է լոլիկ, գտնվում է Երևան-Արտաշատ մայրուղում:

 

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը իր բարեկամների անունով գրանցված տնտեսություններով գերիշխող դիրք է զբաղեցնում շուկայում: Պատկերացնու՞մ եք մասշտաբները: Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ: Ավելին, վարչապետը ջանքեր է գործադրում, որպեսզի, օրինակ, լոլիկ Հայաստան ընդհանրապես չներմուծվի:

 

Ահա և Նիկոլ Փաշինյանի հարցի պատասխանը, երբ ասում էր, որ գյուղացիները կքված են տոկոսների տակ, իսկ վարչապետը լոլիկ ծախելով միլիոնատեր է դառնում: Դե եթե այսպիսի խիստ ՛՛ջերմոցային՛՛ պայմաններում են պահում վարչապետի ջերմոցային բիզնեսները, ապա միլիոնատեր չէ, միլիարդատեր էլ կարելի է դառնալ:


Արամ Հակոբյան