«Վաբշե մենք ինչ ենք ուզում: Ուզում ենք դիմել մեր ցեղասպանությունը ճանաչեն, դիմենք ճանաչեն»,- Ազգային ժողովում դիմելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Բայց ինչո՞ւ ենք մեջը վկայակոչում փաստաթղթեր, որտեղ մենք նշել ենք, որ պետք է հողերն էլ պահանջենք: Այս փաստաթուղթը միջազգային առումով ուժը կորցնում է, որովհետև, երբ մեկին դիմում ես, ասում ես՝ Ցեղասպանությունը ճանաչի, ասում է՝ ճանաչեմ: Բայց երբ ասում ես՝ ճանաչի, էս էլ իմ դիմումը, որի մեջ հղում է կատարվում փաստաթղթերին, որտեղ կան էդ մոմենտները՝ է՛լ հող, է՛լ փոխհատուցում, էդ հարցը ջրվում ա շատ հաճախ»,- ասաց Բագրատյանը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում