ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր որակազրկումը, որը ֆուտբոլիստն ստացել է Ֆրանսիայի հանդեպ անհարգալից խոսքերի և մրցավարի գործողությունները քննադատելու համար:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 4 խաղ:

«Սա միայն ապացուցում է ասածներս: Որակազրկումս ոչ պրոֆեսիոնալ է և խայտառակություն է ողջ ֆուտբոլի համար: Միայն ուրախ կլինեի, եթե որակազրկեին մինչև մրցաշրջանի ավարտը: Այդ ժամանակ կկարողանայի հանգստի գնալ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը նշել էր՝ Ֆրանսիան արժանի չէ ՊՍԺ-ի պես ակումբ ունենալուն, և երկիրն անվանել է զզվելի: