
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի վանքում, հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրաշքին սպասելիս կողք կողքի են եղել տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, սակայն առաջինը կրակը ստացել է ուղղափառ Երուսաղեմի պատրիարքարանը:
Տաճարում բոլոր լույսերն անջատվել են: Ուխտագնացներն ամբողջ աշխարհից լարված լռությամբ հետևել են Պատրիարքին, ով ծնկաչոք աղոթել է Տիրոջ գերեզմանի առաջ՝ Սուրբ կրակը ստանալու համար: Կրակի իջեցումը վկայում է աղթոքները լսելու մասին:
Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Սուրբ կրակը փոխանցել է վանքում հավավածներին: