Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանին գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը նվիրեց Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն՝ Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson« full Report of the Committee Upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia: Washington, november 22 nd,1920: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արա Նախշքարյանը, այդ ժողովածուի մեջ կան տեղեկություններ Քիմի ազգականի մասին, ով, Արա Նախշքարյանի խոսքերով, 1920 թվականին ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի հետ համագործակցել է: «Փաստաթղթերը Սևրի դաշնագրի վերաբերյալ են: Գործընթացում մեծ դերակատարություն է ունեցել Քիմ Քարդաշյանի ազգականներից մեկը՝ հասարակական, պետական գործիչ Վահան Քարդաշյանը»,- նշեց բլոգերը: