Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հրամանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով լույս կտեսնի Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկայի հայաշատ շրջաններին նվիրված վերահրատարակվող հուշամատյանների 8-րդ հատորը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Անթիլիասից, Քեսաբին նվիրված հատորում կամբողջանան հայկական բնակավայրի մասին տեղեկությունները: Գիրքը կներկայացնի ոչ միայն Քեսաբի պատմության վայրիվերումնրը, այլ նաեւ մերօրյա զարգացումները: