Եմենի հուսիթ-ապստամբների հարձակման հետևանքով զոհվել է Սաուդյան Արաբիայի երեք սպա: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Մանարում, որը պատկանում է Սաուդյան բանակին և սահմանակից է Եմենի Սաադա նահանգին:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը արագացնում է զենքի մատակարարումը արաբական երկրների կոալիցիային' Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որը Եմենում ռազմական գործողություն է իրականացնում ընդդեմ շիա ապստամբների: