Ադրբեջանում վերջին շրջանում ավելացած սպանությունները հասել են դպրոցներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Թովուզի շրջանի Գադիրլի գյուղում դպրոցականը սպանել է իր ընկերոջը:
Գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հեմեթ Ռզաեւը վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել իր համադասարանցի Իդրիս Փաշաեւին: Վերջինս ստացած վերքերից տեղում մահացել է:
Ադրբեջանում ավեացել է սպանությունների, այդ թվում հարազատների միջեւ սպանությունների թիվը: Այսպես, 2015 թվականի առաջին ամիսներին Ադրբեջանում ամուսնու կողմից սեփական կնոջ 10, զավակի կողմից ծնողի 7 սպանություն է տեղի ունեցել;