Քիչ առաջ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն Իսրայելի Սուրբ Երկրում մկրտեցին իրենց դստերը:

Նորթ Ուեսթին մկրտության համար ընտրվել էր Երուսաղեմի պատրիարքարանի Սրբոց Հակոբյաց մայրավանքը, որը գտնվում է քաղաքի Հայոց թաղում:

Բացի այդ, Քարդաշյանն ամուսնու հետ նախատեսել է այցելել Սուրբ Հարության տաճար և քրիստոնեական այլ տեսարժան վայրեր: