Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը' Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տա րած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահի որոշումն արդարացված էր, եւ պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Միությանն անդամակցելով' Հայաստանի Հանրապետությունը դարձավ շուրջ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Կցանկանայի կարեւորել նաեւ էժան էներգակիրների հասանելիությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի:

 

Հայաստանի Հանրապետությունը սահմանին գազը ստանում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Էդուարդ Շարմազանովը: