Ծաղկաձորում պաշտոնապես մեկնարկեց շախմատի աշխարհի հոբելյանական՝ 10րդ թիմային առաջնությունը:
ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ողջունելով մասնակիցներին, պաշտոնապես առաջնությունը բացված հայտարարեց: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաջորդիվ կայացած վիճակահանությանը պարզվեց, որ առաջին փուլում միմյանց հետ կմրցեն Եգիպտոս-Հնդկաստան, Իսրայել- Հայաստան, Ուկրաինա -Ռուսաստան, Կուբա-Հունգարիա, Չինաստան-ԱՄՆ թիմերի զույգերը:
Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր: