Իսրայելի քաղաքական տեսաբաններին և իսրայելական հեռուստատեսության հաղորդավարներին զարմացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ Իրանին С-300 մատակարարելու ռուսական արգելքը հանվում է: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Միջազգային տեսաբան Բեն Կասպիտի խոսքով՝ նկարահանման հրապարակում բոլորի «ծնոտները կախվել էին» այն լուրից, որ ԱՄՆ նախագահը «ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ Իրանին մատակարարել С-300 հակահրթիռային պաշտպանության համակարգ»:
«Սա նոր Ամերիկա է: Ավելի լավ է՝ մենք սովորենք դրան»,- նշել է նա:
Ոչ պակաս զարմանք է առաջացրել տնտեսական պատժամիջոցները հանելու վերաբերյալ Իրանի պահանջին Օբամայի հայտարարությունը, թե՝ «ստեղծագործական բանակցությունների համար» դռները միշտ բաց են:
Պաշտոնական Իսրայելը դեռևս չի մեկնաբանել Օբամայի հայտարարությունը: