ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ապրիլի 17-ից մինչ այսօր ներգրավված են Երևանի մարզահամերգային համալիրին հարակից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներում:

 

Ապրիլի 18-ից մինչ այսօր Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նմանատիպ աշխատանքներ է իրականացնում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի տարածքում:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն աջակցում են համապատասխան ծառայություններին դժվարմատչելի վայրերում հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: