Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ և հայ ժողովրդի կողքին լինելու ուղերձ հղեց:
«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքաներում կանցկացվի հիշատակի ավելի քան 2000 միջոցառում: Կմասնակցեն ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլև ռուսներ: Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որևէ կերպ արդարացված լինել»,- ասաց ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միջազգային իրավունքի ու քրեական իրավունքի հիմքը հանդիսացող բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել և պատրաստ է ամեն ինչ անելու, որ անցյալի ողբերգական դեպքերը երբեք չկրկնվեն: «Այսօր էլ աշխարհի մի շարք տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը: Պետք է հասկանալ՝ որն է դրա պատճառը: Նմանատիպ գործողություններից առաջ պետք է նախ մտածել դրանց հետևանքների մասին»,- ընդգծեց Պուտինը:
«Մենք ձեզ հետ ենք, հարգելի բարեկամներ»,- եզրափակեց Պուտինը:
Տեսանյութը`1in.am-ի.