Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Արքայական ակումբը» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Սելտային»:

Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան Նոլիտոն (9) և Սանտիագո Մինան (28): Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Տոնի Կրոսը (16) և Խամես Ռոդրիգեսը (43), իսկ Չիչարիտոն դուբլ ձևակերպեց (24, 69):

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 79 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է 2 միավորով: