Չպետք է չունենանք այնպիսի մարդիկ, ովքեր բանտարկված են իրենց քաղաքական հայացքների համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

 

Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է այնպես անել, որ նման բիծ Հայաստանի վրա չլինի:

 

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ոչ միայն դուք, այլև մենք բոլորս մտահոգ ենք, բայց գնահատականներ չենք տալիս: Կա համապատասխան մարմին»: 

 

Տեսանյութերը՝ 1in.am-ի.