Մեր երկրի օրենքներով պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է գործարարությամբ զբաղվել: Սակայն օրենքը չի արգելում գործարարությամբ զբաղվել բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին: Արդեն 14 տարի պաշտոնավարող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկը, բաժնետեր է Իջեւանում ավտոգազալցավորման ճնշման կայաններ աշխատացնող «Առամնա» եւ «Դանամա» ՍՊԸ-ներում:

Ի դեպ «Առամնա» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշման կայանը երկար ժամանակ Իջեւանի տարածաշրջանում միակն էր, այդտեղ մշտապես մեքենաների հերթեր էին, կայանի տերերը մեծ շահույթներ էին ստանում:

Այդ կայանի պատին 2012 մայիսից փակցված է ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Թեեւ խորհրդարանական ընտրություններից շուրջ 9 ամիս է անցել, սակայն մարզպետի որդուն պատկանող ավտոգազալցավորման կայանի պատին դեռեւս առկա է ՀՀԿ-ական կարգախոսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ